Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Զուրաբյանը վստահեցնում է` Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ չի դառնալու

Զուրաբյանը վստահեցնում է` Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ չի դառնալու
17.03.2015 | 15:13

Ընդդիմադիրները նախագահականում հյուրընկալվելուց հետո սկսել են լրագրողներին ներկայացնել իրենց տեսլականը սահմանադրական բարեփոխումների առնչությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` վերահաստատելով, որ իրենք կտրականապես դեմ են կիսանախագահական կառավարման մոդելին: Նախագահի հետ հանդիպումից հետո ընդդիմադիր գործիչը եկել է այն եզրահանգման, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ դառնալու հավակնություն չունի: «Սերժ Սարգսյանն ինձ ասաց, որ որպես նախագահ պաշտոնավարելուց մինչև 2018, այսինքն` 2017-ի խորհրդարանական ընտրություններին, չի դառնալու պատգամավոր: Սա ապացուցում է, որ ինքն ԱԺ նախագահ չի դառնալու»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահը, որը նաև համոզվել է, որ Սերժ Սարգսյանը վերջնական որոշում չունի, թե կառավարման որ ձևն է ընտրելու, քանի որ երկու նախագիծ է ներկայացվելու Աժ, որից մեկը կիսանախագահական մոդելի բարեփոխումներին է վերաբերում:

Ընդգծելով, որ ընդդիմությունը սահմանադրությամբ ամրագրված լիազորություններ պիտի ունենա, որ վերահսկողություն ունենա տարբեր բնագավառներում, Զուրաբյանը փաստեց. «Պետության համար Սահմանադրությունը կարևոր փաստաթուղթ է, որին քաղաքական գործիչները և հասարակության լայն շերտերը պետք է ներգրավված լինեն»:
ՀՀՇ-ն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացնելու է իրենց առաջարկները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ